Posted in Աշխարհագրություն

Հետաքրքիր փաստեր Ռուսաստանի մասին

1. Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն։

3. Մոլորակի ամենահին լեռները՝ Ուրալյան լեռները, նույնպես գտնվում են Ռուսաստանում:

4. Ալթայում է գտնվում ավելի քան 800 սառցադաշտ:

5. Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանները հյուսիսում բաժանում է ընդամենը 4 կմ տարածություն

6. Աշխարհում ամենախորը մետրոն գտնվում է Սանկտ Պետերբուրգում:

7. Սանկտ Պետերբուրգում 3 անգամ ավելի շատ կամուրջներ կան, քան Վենետիկում:

8. Աշխարհում ամենահին միջնադարյան բերդը մոսկովյալ Կրեմլն է:

9. Ռուսաստանը սահմանակից է 16 երկրների հետ:

10. Ռուսաստանում կանայք ընտրելու իրավունք ստացել են ավելի շուտ, քան ԱՄՆ-ում:

Posted in Աշխարհագրություն

Իտալիա

Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Երլրի տարածքը կազմված է մայրցամաքային, թերակղզային ու կղզային մասերից։Այն,քանի որ համարվում է ծովային երկիր և ողողված է ծովերով,շատ բարենպաստը է տնտեսությամբ զբաղվելը։Իսկ Իտալիայի թերությունը այն է,որ նա գտնվում է մեծ լեռների մեջ և չունի մեծ դաշտեր զբաղվելու գյուղատնտեսությամբ։Բայց այդ թերությունը նրանց չի խանգարում Իտալիան աշխարհում առաջինն է խաղողի բերքով։Այնտեղ զբաղվում եմ անասնապահությամբ։Ի դեպ կա մեկ թերություններ էլ,քանի որ ամբողջ Վենեցիան գտնվում է ջրի վրա այդ քաղաքը տարիներ հետո կանցնի ջրի տակ և այնտեղի բնակիչները չեն կարողանա ապրել իրենց ծննդավայրում Վենեցիայում։


Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիան ընդերքում հարուստ չէ բնական հանածոներով,բայց քիմիական հումքով ունի առավելություններ Եվրոպայի տարբեր երկրների միջև։Իտալիան ունի սնդիկ,ծծումբ,մարմար։Ծծումբի գործունեությամբ առաջինն տեղերից է ամբողջ աշխարհում։ Թերություննել արդեն նշեցի,որ նա ունի ընդերքում պաշարներ,բայց շատ չեն։Նաև ունեն զարգացած Գյուղատնտեսություն,որը կապված է լավ կլինայական պայմանների հետ։Նրանք զարգացած են խոշոր եղջերավոր անասնապահությամբ,բայց հյուսիսային հատվածում ավելի տարածված է ոչխարաբուծությունը։Նրանք ճիշտ է չունեն մեծ գետեր,բայց ունեն ՋՐԷԿ։ Զարգացած են ՋԵԿ-երով։Մի խոսքով հրաշք ապրելու վայր տեղացիների համար։


Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

Իտալիայ շատ մեծ նշանակություն ունի ժամանակակից աշխարհում։Այնտեղ են գտնվում Եվրոպայի խոշոր և ժամանակակից խանութները։Այնտեղ է գտնվում աշխարհում հարգված Մխիթարյան միաբանությունը,որը այն ժամանակ ամենահզոր միաբանություներից մեկն էր աշխարհում։

Posted in Աշխարհագրություն

Հարավային Եվրոպա

  1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարավային Եվրոպան գտվում է Պիրենյան, Ապենինյան,Բալկանյան թերակղզիները և բազմաթիվ Միջերկրական ծովի կղզիներ։Այս մասը ավելի նորմալ կլիմայական պայմաններ իմ կարծիքով և այստեղի կլիման ինձ դուրեկան է,քանի որ ոչ շատ ցուրտ է,ոչ շատ շոգ։Ժամանակի ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել։Այն ժամանակ Հարավային Եվրոպան մոտիկ էր Եգիպտոսի,Փյունիկիայի և այլ շատ հզոր երկրների հետ։ԵՎ հենց դրա պատճառով էր,որ այնտեղ զարգացավ կրթությունը և հենց այս պահին այնտեղ կան հզոր համալսարաններ։

  1. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը

Նախ ասեմ,որ Հարավային երկրները չունեն լավ ընդերք,միայն հարուստ են սնդիկի,անագի,վոլֆրամի պաշարներով։Հարավային Եվրոպան ունի ոչ նորմալ կլիմայական պայմաններ տնտեսությունը զարգացնելու համար։Եվրոպան ավելի շատ աճեցնում մի շարք բույսեր ձիթապտուղ,խաղող,,թուզ,ցիտրուսներ և այլն։

Posted in Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպայի բնութագիրը

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն.
քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ:Նրա առանձնահատկություններից է բավականին շատ անտառածածկ վայրեր ունեն Արևելյան Եվրոպայի պետությունները մոտ տարածքի 1/5-ից մինչև 1/4-ը։Արևելյան Եվրոպայում բնակչությունը բաժանված է հավասարաչափ,որը նույնպես նրա առանձնահատկություններից է։Առանձնահատկություններից նաև Արևելյան Եվրոպայում ապրող տարատեսակ ազգերը,սակայն Եվրոպան հենց այդ ամենով տարբերվում,որ այնտեղ չեն լինում մեծ բախումներ և պետությունը այնպես է անում,որ ստեղծված հարցը չհասնի զենքին։

2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։

Արևելյան Եվրոպայում ապրում են տարատեսակ ազգեր։Օրինակ Լեհաստանում ապրում են ուկրաինացիներ,բելոռուսներ,սլովակներ, Չեխիայում սլովակներ,հունգարներ,գերմանացիներ,լեհեր Սլովակիայում չեխեր,հունգարներ, Հունգարիայում ռումիններ,գերմանացիներ,խորվաթներ,սերբեր, Ռումինիայում հունգարներ,գերմանացիներ,գնչուներ,հրեաներ,ուկրաինացիներ,հայեր,Բուլղարիայում թուրքեր,գնչուներ,հայեր,ռուսներ։Ես թվարկեցի բազմաթիվ ազգեր և այդ բոլորը ազգերը իրականում զարմանալի է,բայց ապրում են հանգիստ առանց կոնֆլիկտների։ԵՎ այդ ամենով Եվրոպան տարբերվում է օրինակ Ասիայից։

3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

Ալիխանյան եղբայրները օգնել են Ռուսաստանին հայտնագործել լազերային զենքը։

Անաստատ Միկոյանը օգնել է Ռուսաստանին պատրաստել ՄԻԿ-տեսակի ռազմական ինքնաթիռներ։

Գեորգի Գարանյան․ Ռուսական Ջազի Պիոներ Նրա օգնությամբ է հիմնադրվել ու կայացել ռուսական ջազի բեմը

Տիգրան Պետրոսյան․Գրոսմայստեր․Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ալբերտ Ազարյան հանդես է եկել Ռուսաստանի դրոշի տակ և հենց Ռուսաստանի մարմնամարզությունն էլ զարգացրել է։

Հրանտ Շահինյան հանդես է եկել Ռուսաստանի դրոշի տակ և հենց Ռուսաստանի մարմնամարզությունն էլ զարգացրել է

Իսրայել Հակոբկոխյան  հայ խորհրդային նախկին բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ։ Սպորտի վաստակավոր վարպետ,ով զարգացրեց այս սպորտը Ռուսաստանում։

Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյան հայ նշանավոր բռնցքամարտիկ,ով զարգացրեց այս սպորտը Ռուսաստանում։

4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուս

Posted in Աշխարհագրություն

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունն այն է,որ նա գտնվում է ԵՎրոպայի կենտրոնում այլ կերպ ասած սրտում։Այտնեղով են անցնում համաշխարհային կարևոր ուղիները։Այնտեղ նաև շատ են ջրային հատվածները։Իսկ իմ կարծիքով իրենց դիրքը Եվրոպայում լավագույններից մեկն է և չունի ինչ,որ թերություններ։

Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Նախադրյալներն են բարձր որակի հողը,որը բարձրացնում է բերքատվությունը և բաձրացնում կենդանիների տված ամեն ինչի որակը։Նախադրյալներն են մարդկանց աշխատասիրությունը և կարգապահությունը։Նրանց մոտ է աշխարհի ամենագեղեցիկ արտադրվող մեքենաները որոնք են Մերսեդես-Բենզ,ԲՄՎ-ն և այլն։Այնտեղ է նաև աշխարհի ամենամեծ նավահանգիստը։Քանի,որ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում դա օգնում է,որպեսզի այնտեղով անցնի կարևոր ուղիները և նաև դրանով լավ հարաբերությունների մեջ է մտնում տարբեր երկրների հետ։Խելացի ժողովուրդ ունենալը նրանց մեծ նախադրյալն է,քանի որ այնտեղ կրթությունն շատ զարգացած է։Անտառածածկ է նաև Գերմանիայի 30 տոկոսը,որը օգնում է ունենալ մաքուր օդ,բայց քանի,որ այնտեղ շատ-շատ են գործարանները այդ ծառերը շատ քիչ են մաքուր օդ ապահովվելու համար։Իր լավ դիրքի շնորհիվ, Գերմանիայի տակ կան շատ գազի հանույթներ,գորշ ածուխ և այլն։

  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։Նրանք կրթական առումով առաջատար երկրներից են։Նրանք արտադրում են այնպիսի մեքենաներ,որոնք օգտագործում են ամբողջ աշխարհում և այնքան լավն են,որ վարում են նախագահների և վարչապետների համար։Նրանք ունեն հզոր թեթև արդյունաբերություն օրինակ Ադիդաս,Պումա,որոնք կարում են սպորտային իրեր և այդ իրերը օգտագործում են աշխարահռչակ մարդիկ որոնցից է Լիոնել Մեսսին,Պելեն և այլն։Նրանք աչքի են ընկնում իրենք քաղաքակրթությամբ և կարգապահությամբ և այսպես ասած ներարկում այդ ամենը ուրիշ երկրների մարդկանց մոտ։

Posted in Աշխարհագրություն

Մեծ Բրիտանիա

1.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Մեծ Բրիտանիան ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։Մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովոց,Լա մանշ և Պա դե Կալե նեղուցներով։Այս հանգամանքը նախկինում Մեծ Բրիտանիայի համար ունեցել է դրական նշանակություն՝ երկիրը պաշտպանելով օտարերկրյա նվաճումներից։Ամենակարճ հեռավորությունը մայրցամաքից 33կմ է, այստեղ նեղուցի տակով փորված է ստորերկրյա երկաթուղային և ավտոմոբիլային թունել,որը կղզին կապում է մայցամաքին։

2.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
Նրանց նախադրյալներն են՝ գետնի տակ մեծ նավթի,քարածխի,գազի պաշարները,նրանց հիասքանչ կլիման և նրանց շատ հայտնի և աշխարհի ամենազարգացած համալսարանները,քանի որ այդ համալսարաններում կրթվում են մարդիկ և դրանից հետո օգնում են իրենց երկրին բարգավաճելու հարցում։Այնտեղ կլիման նշեցի որ շատ լավն է,քանի որ ամառ ձմեռ այնտեղ խոտը կանաչ է և շատ լավ ուտելիք է հանդիսանում անասունների համար։Ինձ համար Մեծ Բրիտանիայի ժողովորդը մեր լեզվով ասաց շատ (անգյալ) են,քանի որ ունեն շատ լավ կլիմա անասնաբուծության համար,բայց անասնաբուծությամբ երկրում զբաղվում է ընդամենը մարդկանց 1 տոկոսը և դա շատ ցավալի է Մեծ Բրիտանիայի համար։Այնտեղ ստեղծված է շատ լավ պայմաններ ընտանիք ունենալու և լավ գումար վաստակելու համար։

3.Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Շատ մեծ քանի,որ նա զբաղվում է մեքենաշինությամբ և արտադրում էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենաներ,որի շնորհից երկիրը մնում է ավելի մաքուր և օդը լինում է մաքուր։Նրանք նաև ունեն շատ լավ համալսարաններ և որտեղից էլ ի հայտ են գալիս խելացի և ժամանակակից մարդիկ։Նրանք նաև շատ ժամանակակից են քաղաքական առումով։Նրանք ամեն ինչ անում են բանակցությունների տեսքով,բայց ունեն շատ զորեղ բանակ։